ՏՐԱՅԱՆՈՍ
Ամբողջական անունը՝ Մարկոս Ուլպիոս Ներվաս Տրայանոս,
Հռոմի կայսր՝ մ.թ. 98–117 թթ.,
Դինաստիա՝ Ներվա-Անտոնինոսների դինաստիա,
Հռոմեական պրովինցիալ դրամ,
Մետաղ՝ բրոնզ, քաշ՝ 16.09 գ, տրամագիծ՝ 33.1 մմ,
Պոնտոս, Տրապեզունտ (ներկայումս՝ Տրապիզոն),
Դիմերես․ ΑΥΤΟ ΚΑΙϹ ΝƐΡ ΤΡΑΙΑΝΟϹ ϹƐΒ ΓƐΡ ΔΑ։
Տրայանոս կայսեր դափնեպսակով և զրահով կիսանդրին՝ դեպի ձախ։ Նա կրում է զինվորական թիկնոց։
Դարձերես․ ΤΡΑΠƐΖΟΥΝΤΙⲰΝ ƐΤΟΥϹ Ν։
Միթրասի (կամ Միթրա, հայկական ավանդույթում՝ Միհր) ծածկված կիսանդրին՝ դեպի աջ։ Նա կրում է ճառագայթազարդ փռյուգիական գլխարկ։
Մակագրությունների թարգմանությունը
ΑΥΤΟ ΚΑΙϹ ΝƐΡ ΤΡΑΙΑΝΟϹ ϹƐΒ ΓƐΡ ΔΑ — Ինքնակալ Կեսար Ներվաս Տրայանոս Օգոստոս՝ Գերմանիկոս և Դակիկոս պատվանուններով։
ΤΡΑΠƐΖΟΥΝΤΙⲰΝ ƐΤΟΥϹ Ν — Տրապեզունտցիների դրամը, թվագրված 50-րդ տարով։


