Տիգրան Կրտսեր,
Ծոփքի արքա, (մ.թ.ա. 65թ.),
Բրոնզ, 17 մմ, 3.66 գ.,
Տիգրանակերտի կամ Արտագիգարտայի դրամահատարան (?), մ.թ.ա. 66/5թթ.,
Դիմերես։ Դիմերեսին արքայի կիսանդրին է՝ դեպի աջ։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է գիսաստղով։ Արքայի դիմապատկերը երիզված է ուլունքաձև շրջանակով։
Դարձերես։ Դարձերեսին պատկերված է արմավենու ճյուղ և հունատառ գրություն՝ BAΣIΛEΩΣ TIΓPANOY (Արքա Տիգրան), ΔΗMO։
Տիգրան Կրտսեր
231 900,00AMDPrice


