top of page

Տիգրան II, Մեծ,

Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 95-56թթ.),

Բրոնզ, 20 մմ, 4.26 գ.,

Տիգրանակերտի դրամահատարան, մոտ մ.թ.ա. 80-68թթ.,


Դիմերես։ Դիմերեսին Տիգրան Մեծի կիսանդրին է՝ դեպի աջ։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։

Դարձերես։ Դարձերեսին Տիխե աստվածուհին է բազմած ժայռաբեկորի վրա, աջ ձեռքին՝ արմավենու ճյուղ՝ աշտարակաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ՝ Օրոնտես գետի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով, տարբեր կերպ դասավորված աջ և ձախ դաշտերում Α և ΔΗ նշումներ, և հունատառ գրություն՝ BAΣΙΛEΩΣ BAΣΙΛEΩN TIΓPANOY (Արքայից Արքա Տիգրան)։

Տիգրան II, Մեծ

79 900,00AMDPrice

կամ 

ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
© 2026 | The Collector | Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
bottom of page