Տիգրան II, Մեծ,
Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 95-56թթ.),
Բրոնզ, 22 մմ, 6.89 գ.,
Տիգրանակերտ մայրաքաղաքի դրամահատարան, մոտ մ.թ.ա. 80-68թթ.,
Դիմերես։ Դիմերեսին արքայի կիսանդրին է՝ դեպի աջ։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Արքայի դիմապատկերը երիզված է ուլունքաձև շրջանակով։
Դարձերես։ Դարձերեսին Տիխե աստվածուհին է բազմած ժայռաբեկորի վրա, աջ ձեռքին՝ արմավենու ճյուղ՝ աշտարակաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ՝ Օրոնտես գետի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով և հունատառ գրություն՝ ΒΑΣΙΛΕΩΣ BAΣΙΛΕΩΝ TIΓPANOY (Արքայից արքա Տիգրան)։
top of page
99 900,00AMDPrice
կամ
ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:
bottom of page


