Տիգրան II, Մեծ,
Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 95-56/55թթ.),
Արծաթ, տետրադրախմա, 24 մմ, 15.94 գ.,
Տիգրանակերտի դրամահատարան, մոտ մ.թ.ա. 80-68թթ.,
Դիմերես։ Դիմերեսին արքայի կիսանդրին է՝ դեպի աջ։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Դիտվում են նաև արքայական ծիրանու ծալքերը՝ ճարմանդված աջ ուսի մոտ։ Արքայի դիմապատկերը երիզված է ուլունքաձև շրջանակով։
Դարձերես։ Դարձերեսին Տիխե աստվածուհին է բազմած ժայռաբեկորի վրա, աջ ձեռքին՝ արմավենու ճյուղ՝ աշտարակաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ՝ Օրոնտես գետի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով, աջ դաշտում IΩմոնոգրամը մոնոգրամի վրա, +P մոնոգրամը մոնոգրամի վրա ժայռաբեկորի հիմքում և հունատառ գրություն՝ BAΣIΛEΩΣTIΓPANOY (Արքա Տիգրան), ամբողջը դափնեպսակի մեջ։
top of page
599 900,00AMDPrice
կամ
ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:
bottom of page


