Տիգրան II, Մեծ,
Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 95-56թթ.),
Բրոնզ, 16 մմ, 3.07 գ.,
Տիգրանակերտի դրամահատարան, մոտ մ.թ.ա. 80-68թթ.,
Դիմերես։ Դիմերեսին Տիգրան Մեծի կիսանդրին է՝ դեպի աջ։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։
Դարձերես։ Դարձերեսին պատկերված է առատության եղջյուրը՝ թեքված դեպի աջ, և հունատառ գրություն՝ BAΣΙΛEΩΣ BAΣΙΛEΩN TIΓPANOY (Արքայից Արքա Տիգրան)։
Տիգրան II, Մեծ
59 900,00AMDPrice


