Տիգրան II, Մեծ,
Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 95-56թթ.),
Բրոնզ, 16 մմ, 4.58 գ.,
Տիգրանակերտի դրամահատարան, մոտ մ.թ.ա. 80-68թթ.,
Դիմերես։ Դիմերեսին Տիգրան Մեծի կիսանդրին է՝ դեպի աջ։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։
Դարձերես։ Դարձերեսին պատկերված է դեմքով դեպի մեզ կանգնած Հերակլեսը (Վահագն), աջ ձեռքով հենված է մահակին, իսկ ձախ ձեռքին գցված է առյուծի մորթի, և հունատառ գրություն՝ BAΣΙΛEΩΣBAΣΙΛEΩN TIΓPANOY (Արքայից Արքա Տիգրան)։
top of page
89 900,00AMDPrice
կամ
ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:
bottom of page


