Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (ծնունդով՝ Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոս),
Հռոմեական կայսրության կայսր, 54-68թթ.,
Հուլիոս-Կլավդիոսների հարստության վերջին ներկայացուցիչը,Արծաթ, hեմիդրախմա, 14.9 մմ, 1․73 գ․,
Հռոմեական նահանգ, Կապադովկիա, Կեսարիա,
Ներոն կայսեր օրոք 58-59 թվականների ընթացքում հռոմեական զորավար Կորբուլոնի լեգեոնները նվաճեցին Հայաստանը, որի թագավորը՝ Պարթևաստանի Վաղարշ Ι-ի եղբայր Տրդատը, ստիպված էր հեռանալ երկրից։ Հայկական պատերազմի հաղթական ավարտը Հռոմում նշվեց տոնահանդեսներով, իսկ Կեսարիայի դրամահատարանում այդ առիթով թողարկվեցին դիդրախմաներ և հեմիդրախմաներ՝ Ներոնի, Վիկտորիա դիցուհու պատկերներով և ARMENIAC գրությամբ։
Դիմերես։ Դիմերեսին Ներոնի դափնեկիր կիսադեմն է դեպի աջ և լատինատառ գրություն՝ NERO CLAVD DIVI CLAVD F CAESAR AVG GERMANI։
Դարձերես։ Դարձերեսին պատկերված է դեպի աջ կանգնած հաղթանակի աստվածուհի Վիկտորիան՝ պսակով և արմավենու ճյուղով, լատինատառ գրություն ARMENIAC։
top of page
159 000,00 ֏Price
կամ
ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:
bottom of page


