top of page

Լևոն I, Մեծագործ,

Կիլիկիայի հայկական թագավորության արքա, (1198-1219թթ.),

Թագավորական թողարկում, Թագադրման տարատեսակ,

Դրամ, արծաթ, 21 մմ, 2.83 գ.,


Դիմերես։ Դիմերեսին պատկերված է Մարիամ Աստվածածինը կանգնած դեպի աջ, իսկ Լևոնը՝ ծնկաչոք դեպի ձախ։ Նրանց վերևում և միջև պատկերված է լույսի ճառագայթ և աղավնի, հայերեն գրություն՝ ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ (Լևոն թագավոր հայոց)։

Դարձերես։ Կենտրոնում՝ վեր հառնող խաչն է։ Երկու առյուծ կանգնած են թիկունքով դեպի խաչը, առջևի ոտքերն առաջ պարզած, բայց գլուխները շրջած այնպես, որ նրանց հայացքներն ուղղված են խաչին, որը հավատքի և զորության աղբյուրն է, իսկ մարմնով ուղղված են դեպի դուրս՝ իրենց ֆիզիկական ահարկու ուժով խաչը թշնամիներից պաշտպանելու պատրաստ կեցվածքով, հայերեն գրություն՝ ԿԱՐՈՂՈՒԹԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ (Կարողությամբ Աստծո)։

Լևոն I, Մեծագործ

135 900,00 ֏Price

կամ 

ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
© 2026 | The Collector | Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
bottom of page