Create Your First Project
Start adding your projects to your portfolio. Click on "Manage Projects" to get started
Տիգրան II Մեծ
Տիգրան II, Մեծ,
Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 95-56թթ.),
Արծաթ, տետրադրախմա, 27 մմ, 15.59 գ.,
Տիգրանակերտի դրամահատարան, մոտ մ.թ.ա. 80-68թթ.,
Դիմերես։ Դիմերեսին արքայի կիսանդրին է՝ դեպի աջ։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Դիտվում են նաև արքայական ծիրանու ծալքերը՝ ճարմանդված աջ ուսի մոտ։ Արքայի դիմապատկերը երիզված է ուլունքաձև շրջանակով։
Դարձերես։ Դարձերեսին Տիխե աստվածուհին է բազմած ժայռաբեկորի վրա, աջ ձեռքին՝ արմավենու ճյուղ՝ աշտարակաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ՝ Օրոնտես գետի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով, աջ դաշտում Θ մոնոգրամ, HΔ մոնոգրամ ժայռաբեկորի հիմքում և հունատառ գրություն՝ BAΣIΛEΩΣ TIΓPANOY (Արքա Տիգրան), ամբողջը դափնեպսակի մեջ։
Նշումներ։ NGC սերտիֆիկացման համար՝ 6609938-057, դաս` AU 5/5 - 3/5:





