Տիգրան VI (Գայոս Հուլիոս Տիգրան),
Մեծ Հայքի արքա, (60-61/2թթ., 66/7թթ.),
Բրոնզ, 12 մմ, 2.04 գ.,
Արտագիգարտայի (Արկաթիակերտ) դրամահատարան (?),Տիգրան VI-ը Հրեաստանի թագավոր Հերովդես I Մեծի ծոռն էր, Տիգրան V-ի եղբայր Ալեքսանդրի (Գայոս Հուլիոս Ալեքսանդր) որդին։ Ներոն կայսեր կողմից հռչակվել է Մեծ Հայքի թագավոր։ Նրա որդին ՝ Ալեքսանդրը (Գայոս Հուլիոս Ալեքսանդր II), Հռոմում ամուսնացել է Կոմմագենեի արքայադուստր Հուլիա Իոտապեի հետ, ով Կոմմագենեի թագավոր Անտիոքոս IV Երվանդունու դուստրն էր։ Ներոնը թագադրում է նրանց որպես Հռոմի հպատակ միապետեր Կիլիկիայի փոքր շրջանում՝ Ցետիսում, որը նախկինում ղեկավարում էր Անտիոքոս IV-ը։
Դիմերես։ Դիմերեսին մորուքավոր Տիգրան VI-ի կիսանդրին է դեպի աջ, հայկական խույրով, ուղղաձիգ կախված ականջակալով։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում։
Դարձերես։ Դարձերեսին պատկերված է արմավենու ճյուղ և հունատառ գրություն՝ BAΣΙΛEΩΣ TIΓPANOY (արքա Տիգրան)։
top of page
79 900,00AMDPrice
կամ
ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:
bottom of page