top of page

Տիգրան II, Մեծ,

Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 95-56թթ.),

Արծաթ, տետրադրախմա, 25 մմ, 15.87 գ.,

Տիգրանակերտի դրամահատարան, մոտ մ.թ.ա. 80-68թթ.,


Դիմերես։ Դիմերեսին արքայի կիսանդրին է՝ դեպի աջ։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Դիտվում են նաև արքայական ծիրանու ծալքերը՝ ճարմանդված աջ ուսի մոտ։ Արքայի դիմապատկերը երիզված է ուլունքաձև շրջանակով։

Դարձերես։ Դարձերեսին Տիխե աստվածուհին է բազմած ժայռաբեկորի վրա, աջ ձեռքին՝ արմավենու ճյուղ՝ աշտարակաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ՝ Օրոնտես գետի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով, աջ դաշտում Θմոնոգրամ, HΔ մոնոգրամ ժայռաբեկորի հիմքում և հունատառ գրություն՝ BAΣIΛEΩΣTIΓPANOY (Արքա Տիգրան), ամբողջը դափնեպսակի մեջ։

Նշումներ։ NGC սերտիֆիկացման համար՝ 6821697-071, դաս` XF 5/5 - 3/5:

Տիգրան II Մեծ

529 900,00AMDPrice

կամ 

ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
© 2025 | The Collector | Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
bottom of page