top of page

Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս (ծնունդով՝ Լուկիոս Դոմիցիոս Ահենոբարբոս),
Հռոմեական կայսրության կայսր, 54-68թթ.,
Հուլիոս-Կլավդիոսների հարստության վերջին ներկայացուցիչը,

Արծաթ, hեմիդրախմա, 13 մմ, 1․55 գ․,

Հռոմեական նահանգ, Կապադովկիա, Կեսարիա,


Ներոն կայսեր օրոք 58-59 թվականների ընթացքում հռոմեական զորավար Կորբուլոնի լեգեոնները նվաճեցին Հայաստանը, որի թագավորը՝ Պարթևաստանի Վաղարշ Ι-ի եղբայր Տրդատը, ստիպված էր հեռանալ երկրից։ Հայկական պատերազմի հաղթական ավարտը Հռոմում նշվեց տոնահանդեսներով, իսկ Կեսարիայի դրամահատարանում այդ առիթով թողարկվեցին դիդրախմաներ և հեմիդրախմաներ՝ Ներոնի, Վիկտորիա դիցուհու պատկերներով և ARMENIAC գրությամբ։


Դիմերես։ Դիմերեսին Ներոնի դափնեկիր կիսադեմն է դեպի աջ և լատինատառ գրություն՝ NERO CLAVD DIVI CLAVD F CAESAR AVG GERMANI։

Դարձերես։ Դարձերեսին պատկերված է դեպի աջ կանգնած հաղթանակի աստվածուհի Վիկտորիան՝ պսակով և արմավենու ճյուղով, լատինատառ գրություն ARMENIAC:

Ներոն

109 900,00AMDPrice

կամ 

ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
© 2025 | The Collector | Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
bottom of page