Լևոն I, Մեծագործ,
Կիլիկիայի հայկական թագավորության արքա, (1198-1219թթ.),
Թագավորական թողարկում, դրամ, արծաթ, 21 մմ, 2.89 գ.,
Դիմերես։ Դիմերեսին պատկերված է Լևոն I-ը առյուծազարդ գահին նստած, ոտքերը դրված պատվանդանին, խաչակիր գունդը աջ, իսկ շուշանագլուխ գայիսոնը՝ ձախ ձեռքին, հայերեն գրություն՝ ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ (Լևոն թագավոր հայոց)։
Դարձերես։ Կենտրոնում՝ վեր հառնող խաչն է։ Երկու առյուծ կանգնած են թիկունքով դեպի խաչը, առջևի ոտքերն առաջ պարզած, բայց գլուխները շրջած այնպես, որ նրանց հայացքներն ուղղված են խաչին, որը հավատքի և զորության աղբյուրն է, իսկ մարմնով ուղղված են դեպի դուրս՝ իրենց ֆիզիկական ահարկու ուժով խաչը թշնամիներից պաշտպանելու պատրաստ կեցվածքով, հայերեն գրություն՝ ԿԱՐՈՂՈՒԹԲՆ ԱՍՏՈՒԾՈ (Կարողությամբ Աստծո)։
top of page
29 900,00AMDPrice
կամ
ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:
bottom of page