Կոմմագենե,
Սամոսատի քաղաքային մետաղադրամ, մթա 1-ին դար,
Բրոնզ, 19 մմ, 6․88 գ․,
Սամոսատ (հայտնի է նաև որպես Շամ(ու)շատ, այժմ՝ Սամսատ), հնագույն քաղաք Կոմմագենեում՝ Եփրատ գետի աջ ափին։ Աքեմենյանների օրոք եղել է Կոմմագենեի հայկական սատրապության կենտրոնը և հավանաբար կոչվել Կոմմագենե։ Ք. ա. Երրորդ դարի 1-ին կեսին դարձել է Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորության մայրաքաղաքը և հայ Երվանդունի Սամոս Ա (Շամ) թագավորի անունով վերանվանվել Սամոսատ։ Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ։ 72թ.-ին Հռոմեական կայսրությունը Սամոսատը (Կոմմագենեի հետ) կցել է իր տիրապետության տակ գտնվող Ասորիք նահանգին։
Դիմերես։ Դիմերեսին Զևսի դափնեկիր կիսադեմն է դեպի աջ։
Դարձերես։ Դարձերեսին դեպի աջ քայլող առյուծ է, հունատառ գրություն CΑΜΟ / CΑΤWN (Սամոսատ)։
top of page
79 900,00AMDPrice
կամ
ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:
bottom of page