Արտաշես I, Մեծ, Բարեպաշտ, Բարի,
Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 189-160թթ.),
Բրոնզ, 12 մմ, 1.13 գ.,
Արտաշատի դրամահատարան, արամեատառ գրությամբ,
Արտաշես I-ը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության և արքայատոհմի հիմնադիր-արքան է։ Սերել է Երվանդունիների հնագույն տոհմից։ Հայաստանին է վերամիավորել Երվանդունիների թագավորությունից անջատված և զավթված հայոց գավառները։ Արարատյան դաշտում՝ Արաքս և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը։
Դիմերես։ Դիմերեսին Արտաշես I-ի կիսանդրին է՝ դեպի աջ, մորուքով։ Կրում է հինգ կամ վեց սրածայր ելուստներով գլխաշոր, արամեատառ գրություն՝ 𐡌𐡋𐡁𐡏 𐡏𐡓𐡕𐡇𐡔𐡎𐡂 (արամերեն՝ “rthṣsy mlk”, հայերեն՝ “Արտաշես արքա”)։
Դարձերես։ Դարձերեսին պատկերված է մեղու։
Արտաշես I, Մեծ, Բարեպաշտ
89 900,00AMDPrice