top of page

Արտաշես I, Մեծ, Բարեպաշտ, Բարի,

Մեծ Հայքի արքա, (մ.թ.ա. 189-160թթ.),

Բրոնզ, 12 մմ, 1.47 գ.,

Արտաշատի դրամահատարան, արամեատառ գրությամբ,


Արտաշես I-ը Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության և արքայատոհմի հիմնադիր-արքան է։ Սերել է Երվանդունիների հնագույն տոհմից։ Հայաստանին է վերամիավորել Երվանդունիների թագավորությունից անջատված և զավթված հայոց գավառները։ Արարատյան դաշտում՝ Արաքս և Մեծամոր գետերի ջրկիցում, կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը։


Դիմերես։ Դիմերեսին Արտաշես I-ի կիսանդրին է՝ դեպի աջ, մորուքով։ Թագը վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշ աստղով։ Դիտվում են նաև արքայական ծիրանու ծալքերը՝ ճարմանդված աջ ուսի մոտ։

Դարձերես։ Դարձերեսին դեպի աջ կանգնած շուն է, հավանաբար հայկական գայլախեղդ կամ գամփռ և արամեատառ գրություն՝ 𐡌𐡋𐡁𐡏 𐡏𐡓𐡕𐡇𐡔𐡎𐡂 (արամերեն՝ “rthṣsy mlk”, հայերեն՝ “Արտաշես արքա”)։

Արտաշես I, Մեծ, Բարեպաշտ

119 900,00AMDPrice

կամ 

ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
© 2025 | The Collector | Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
bottom of page