Արշամ կամ Արսամես I,
Ծոփքի և Կոմմագենեի միացյալ պետության արքա, Երվանդունիների արքայատոհմի կրտսեր ճյուղից, մ․թ․ա․ 255-225թ․,
Բրոնզ, 16 մմ, 4․70 գ․,Արշամը I-ը եղել է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավորը, Հայոց շահնշահ Շամուշի որդին, Երվանդունի թագավորական հարստության կրտսեր ճյուղից։ Ծոփքում՝ Արածանի և Տիգրիս գետերի միջև տարածվող դաշտում, Արշամը կառուցել է նոր մայրաքաղաք՝ Արշամաշատը, իսկ Կոմմագենեում՝ Արսամեա անունով երկու քաղաք։
Դիմերես։ Դիմերեսին Արշամ I-ի կիսանդրին է դեպի աջ՝ գլխին գլխանոց, որը նման է հարթ գագաթով խույրի՝ առանց վզկալի, օղակված է արքայական ապարոշով (դիադեմայով)՝ արքայի ծոծրակին ծածանվող ժապավեններով։
Դարձերես։ Դարձերեսին պատկերված է դեպի աջ կանգնած արծիվ և հավանաբար հունատառ գրություն՝ ΒΑΣΙΛΕΩΣ APΣΑΜΟΥ (?) (Արքա Արշամ)։
top of page
100 000,00AMD Regular Price
79 900,00AMDSale Price
կամ
ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:
bottom of page