top of page

Անտիոքոս I Երվանդունի, Թեոս Դիկաիոս Էպիֆանես Ֆիլորոմաիոս Ֆիլհելենոս(Անտիոքոս I, աստված, արդար, փառավոր, հռոմեացիների և հույների ընկեր) (մ.թ.ա. 70-34թթ․),
Կոմմագենեի արքա,
Բրոնզ, 24 մմ, 8.48 գ․,
Սամոսատի դրամահատարան, մոտ մ.թ.ա. 56-36թթ․,


Դիմերես։ Դիմերեսին Անտիոքոս I Երվանդունու կիսանդրին է՝ դեպի աջ։ Կրում է արտաշեսյան թագ, այն վերևում ավարտված է հինգ սրածայր ելուստներով, իսկ ներքևից՝ երկար, մինչև ուսերը հասնող ականջակալներով ու վզկալով՝ բոլորը զարդարված մարգարտաշարով, ճակատային մասում՝ թագի վրայից, կապված է արքայական ժապավենը, որի ծայրերը ծածանվում են մեջքի ետևում, և թագի կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Դիտվում են նաև արքայական ծիրանու ծալքերը՝ ճարմանդված աջ ուսի մոտ։ Արքայի դիմապատկերը երիզված է ուլունքաձև շրջանակով։
Դարձերես։ Դարձերեսին դեպի աջ քայլող առյուծ է և հունատառ գրություն՝ [BAΣIΛEΩΣ] ANTIOXOY (Արքա Անտիոքոս)։

Նշումներ։ Չմաքրված։

Անտիոքոս I Երվանդունի, Թեոս

139 900,00AMDPrice

կամ 

ուղարկեք հաղորդագրություն սոցիալական ցանցերում այս մետաղադրամը պատվիրելու համար:

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
© 2025 | The Collector | Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube
  • TikTok
bottom of page